Արգենտինայում նշվել են Տանգոյի միջազգային փառատոնի հաղթողների անունները
Facebook սոցկայքում ծանոթացած զույգը դարձել է Տանգոյի 9-րդ միջազգային փառատոնի հաղթողը «սալոնային տանգո» անվանակարգում, որն անցկացվում է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում, գրում է РИА Новости-ն։
Հաղթող են ճանաչվել արգենտինացի պարողներ՝ 41-ամյա Մաքսիմիլիանո Քրիստիանին, որն արարողության ժամանակ չի կարողացել զսպել իր արցունքները, և 26-ամյա Յեսիկա Արֆենոնին, ով խոստովանել է, որ երկար է սպասել այս օրվան։
Տանգոյի միջազգային փառատոնին, որը մեկնարկել է օգոստոսի 19-ին, մասնակցում է 556 զույգ՝ 37 երկրից։ Մրցույթն ընթանում է 2 անվանակարգերում՝ «սալոնային տանգո», որը համարվում է ավանդական, և «բեմական տանգո»։
Եզրափակիչում հայտնվում են միայն լավագույնները։
Փառատոնի «բեմական տանգոյի» եզրափակիչ փուլը կանցկացվի այսօր երեկոյան։










