«Էրեբունիում» կցուցադրվեն Հռոմի մոնումենտալ ժառանգության 40 պատկերներ
«Ժառանգության ժառանգները» խորագրի ներքո օգոստոսի 31-ին Հայաստանը կմիանա Եվրոպական ժառանգության օրերին, իսկ դրա նախօրեին՝ օգոստոսի 30-ին, Երևանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում կբացվի լուսանկարների ցուցահանդես, որը կերկայացնի Երևանին հասակակից մեկ այլ քաղաքի` Հռոմի ժառանգությունն ու անկրկնելի գեղեցկությունը:
ին, տեղեկացնում են «Էրեբունի» արգելոց–թանգարանի մամուլի ծառայությունից:
1991 թվականից Եվրոպայով մեկ իրականացվող այս նախաձեռնությունը գնահատվում է որպես Եվրոպայի միլիոնավոր քաղաքացիների կողմից սիրված և սպասված միջոցառումների շարք, ինչը թույլ է տալիս ազգային ժառանգությունները դիտարկել որպես Եվրոպա մայր ցամաքի մեկ ընդհանուր հարստություն` կոտրելով մշակույթների ու լեզուների տարբերություններով պայմանավորված անջրպետը: 1999 թվականից օրերի մեկնարկը համատեղ են ազդարարում Եվրոպայի խորհուրդն ու Եվրոպական հանձնաժողովը:
Քառասուն անկրկնելի պատկերներ այցելուին թույլ կտան տեսնել Կոլիզեումը, Կայսերական պողոտան, Տրայանոսի և Հռոմեական ֆորումները, Պանթեոնը, Տրևի շատրվանը, Վատիկանը, Կապիտոլիումի բլուրը և մոնումենտալ ժառանգության այլ օրինակներ։ Ցուցահանդեսը կրում է «Հռոմ. Իմ քաղաքի ժամանակակիցը» խորագիրը:
Երևանցիներին և հյուրերին ճանաչելի դարձնելով Հռոմը` ցուցահանդեսի կազմակերպիչներն ակնկալում են խթանել երևանցիների զգոնությունը դեպի հարազատ քաղաքի բնօրրանի` Էրեբունի ամրոցի միջնաբերդի պահպանությունը: Ցուցադրությունն ավարտվում է այցելուին ուղղված կոչով` «Սիրենք և միասին պահպանենք Էրեբունին»:
Ցուցահանդեսում ներկայացված են դիվանագետ, մասնագիտությամբ ճարտարապետ Կարինե Դանիելյանի լուսանկարները` արված Իտալիայում իր դիվանագիտական առաքելության տարիներին: Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա 2013թ. օգոստոսի 30-ին, ժամը 13:00-ին: Այն կգործի մինչև 2013թ. հոկտեմբերի 30-ը:










