Կազիմիր Մալևիչի գերեզմանի մոտ էլիտար շենք են կառուցել

16:46 • 27.08.13

ՌԴ Մոսկովյան մարզի մշակույթի նախարարությունը հայտարարել է, որ հայտնի նկարիչ Կազիմիր Մալևիչի գերեզմանը, որի մոտ էլիտար բնակելի համալիր է կառուցվել, հասանելի կլինի այցելությունների համար, իսկ բետոնի շերտով ծածկված հուղարկավորության վայրի մոտ հուշաքար կդրվի, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Ավելի վաղ «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը հայտնել էր, որ այն վայրը, որտեղ նկարչի ցանկությամբ թաղվել է նրա աճյունով սափորը, արդեն ծածկված է բետոնի հաստ շերտով, իսկ մի քանի քայլ հեռու բարձրահարկ շենք է կառուցվել:

 

«Սև քառակուսի» նկարի հեղինակը ցանկացել էր թաղվել իր սիրած կաղնու մոտ: Իշխանություններն այդտեղ բնակելի համալիրի հայտնվելը բացատրում են այն հանգամանքով, որ նկարչի թաղման հստակ վայրը հայտնի չի եղել: Նկարչի մոտ 80 աշխատանք ցուցադրվում է աշխարհի լավագույն թանգարաններում: