Մալթայում անցկացվել է «վազք յուղապատ գերանի վրայով» մրցույթը (լուսանկարներ)

08:33 • 27.08.13

Մալթայում անցկացվել է The Game of Gostra կոչվող ազգային մրցույթ-խաղը, որը խոշոր ազգային տոնակատարության մի մասն է կազմում, հայտնում է Lenta.ru-ն:

 

Այս հետաքրքրաշարժ մրցույթին մասնակցում են մեծահասակներն ու երեխաները, կանայք և տղամարդիկ: Մրցույթի անցկացման համար ծովի վրա գերան են ամրացնում (սովորաբար այն տեղադրվում է նավի վրա), այնուհետև պատում այն յուղով: Մրցույթի մասնակիցները լողազգեստով պետք է վազեն գերանի վրայով` փորձելով հանել ձողի ծայրին ամրացված դրոշակը: Այնուհետև դրոշակի հետ միասին կամ առանց դրա մասնակիցները հայտնվում են ջրում:


Այս զվարճալի մրցույթ-խաղը, որը մի քանի դարերի պատմություն ունի, վերջին անգամ անցկացվել է օգոստոսի 25-ին: Սովորաբար այն անցկացվում է ամսվա վերջին կիրակի օրը, որը նվիրված է կաթոլիկ սրբի: