Ինչպիսին պետք է լինի իդեալական պիցցան. իտալացի մասնագետների հռչակագիրը

21:44 • 27.08.13

Իտալիայի 80 լավագույն պիցցայանոցների բարմենները հրապարակել են իդեալական պիցցայի մանիֆեստ, հայտնում է Kurier-ը՝ վկայակոչելով իտալական լրատվամիջոցները:


Ֆասթֆուդի էքսպանսիայից և Բրյուսելի` գաստրոնոմիական ունիֆիկացիայի նախաձեռնությունից անհանգստացած մասնագետները հետևյալ չափորոշիչներն են սահմանել. պիցցան պետք է 450 գրամից քիչ կշռի և միայն տեղական ապրանքներ պարունակի: Պետք է պատրաստված լինի թարմ տոմատի սոուսով ու մոցարելա պանրով: Ինչպես նաև՝ այն պետք է թխվի փայտածխի վրա, վառարանն ունենա մոտ 450 աստիճանի տաքություն, որպեսզի պիցցայի մեջտեղի հատվածը փափուկ ստացվի, իսկ եզրերը՝ խրթխրթան:


Իտալիայում բնակչությունը օրական մինչև 7 մլն պիցցա է ուտում, այնտեղ դա ոչ միայն ուտեստ է, այլև կենսակերպ: Այնտեղ 35 000 պիցցայանոց կա: