Ստոկհոլմում կհանձնեն Polar Music Prize մրցանակը

10:06 • 27.08.13

Ստոկհոլմում (Շվեդիա) այսօր տեղի կունենա Polar Music Prize 2013 միջազգային երաժշտական մրցանակաբաշխությունը. մրցանակը կհանձնվի Ֆինլանդիայից կոմպոզիտոր Կայա Սաարիահոյին և Սենեգալից կատարող, կոմպոզիտոր Յուսու Նդուրին, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով մրցանակային ֆոնդի մամուլի ծառայությանը։

 

Մրցանակը հիմնել է շվեդական հանրահայտ ABBA խմբի մենեջերը և շնորհվում է ճանաչված կատարողներին և երաժիշտներին՝ «աշխարհում երաժշտարվեստի զարգացման գործում ունեցած ներդրման համար»։

 

2013թ. մրցանակակիրների անունները մրցանակային հանձնաժողովի անդամները հայտնել էին դեռ մայիսին։


Մրցանակաբաշխությունը կկայանա Ստոկհոլմի Համերգային սրահում՝ Շվեդիայի թագավոր Կառլ 16-րդ Գուստավի, ինչպես նաև շվեդ հայտնի երաժիշտների և կատարողների, երկրի մշակութային գործիչների մասնակցությամբ։

 

Այս շաբաթ, բացի մրցանակաբաշխությունից, Կայա Սաարիահոն և Յուսու Նդուրը կմասնակցեն Բալթյան երաժշտական փառատոնի աշխատանքներին, որը յուրաքանչյուր տարի այս օրերին անցկացվում է Ստոկհոլմում։

 

Յուսու Նդուր

Կայա Սաարիահո