Խարկովում Գեորգի Մովսիսյանին նվիրված հուշատախտակ է տեղադրվել
Ուկրաինայի Խարկով քաղաքում օգոստոսի 27-ին տեղի է ունեցել կոմպոզիտոր Գեորգի Մովսիսյանին և բանաստեղծ Գրիգորի Պոժենյանին նվիրված հուշատախտակի բացման արարարողությունը, հայտնում է Analitika.at.ua-ն:
Գեորգի Մովսիսյանը ծնվել է 1945թ.-ի օգոստոսի 2-ին Ուկրաինայի Խարկով քաղաքում: Առաջին երգը գրել է 1965թ.` «Дороги» անունով։ Նրան ճանաչում են բերել «Мои года, мое богатство», «Береза», «Проводы любви» երգերը։
Հանդիսավոր արարողությանը մասնակցել են Ուկրաինայի հայերի միության նախագահ Մերի Հակոբյանը և Խարկովի հայ ազգային համայնքի նախագահ Արամայիս Հովհաննիսյանը:










