«Ծառայապետ» ֆիլմն Օբամային հասցրել է արցունքների
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ վերջերս մեծ էկրան բարձրացած «Ծառայապետ» ֆիլմի դիտման ժամանակ այնքան է հուզվել, որ նույնիսկ արտասվել է, գրում է Лента-ն՝ հղում կատարելով Agemce France-Presse-ին։
«Պարզապես չեմ կարողանում արցունքներս զսպել այն մտքից, որ ոչ միայն այն ծառայապետը, այլ տաղանդավոր մարդկանց մի ողջ սերունդ խտրականության հետևանքով չի կարողացել ինքնաարտահայտվել»,- ասել է նախագահը։
Ռեժիսոր Լի Դենիելսի ֆիլմը պատմում է Սպիտակ տան սևամորթ աշխատակցի մասին։ Ֆիլմն արդեն 2-րդ շաբաթն անընդմեջ գլխավորում է հյուսիսամերիկյան կինովարձույթը։
Սևամորթ ծառայապետի դերը կատարել է Ֆորեսթ Ուիթակերը, իսկ նրա կնոջ դերը՝ մոլորակի ամենաազդեցիկ կինը համարվող Օփրա Ուինֆրին։










