Վենետիկի կինոփառատոն. ռետրո կադրեր՝ աստղերի մասնակցությամբ (լուսանկարներ)

12:39 • 28.08.13

Լիդո կղզում այսօր երեկոյան պաշտոնապես կմեկնարկի Վենետիկի հոբելյանական 70-րդ կինոփառատոնը, ինչի կապակցությամբ Tatler ամսագիրը ներկայացրել է ուշագրավ ռետրո կադրեր՝ համաշխարհային մեծության աստղերի մասնակցությամբ։ 

 

Լուսանկարներում ներկայացված է, թե ինչպես են համաշխարհային էկրանի լավագույն ներկայացուցիչներն իրենց օրերն անցկացրել Վենետիկում՝ կինոփառատոնի շրջանակներում։ 

 

Ամսագիրը նկատում է, որ աստղերը միշտ էլ Վենետիկը Կաննից շատ են սիրել։ Օրինակ՝ Կատրին Դենյովն անցած դարի 60-ականներից սկսած ամեն տարի մասնակցում է փառատոնին, իսկ ռեժիսոր Ուորեն Բիթին էլ գտնում է, որ «Վենետիկի կինոփառատոնը կինոյի չոր աշխարհում հոգևոր օազիս է»։

 

Սոֆի Լորեն

 

Կլաուդյա Կարդինալե և Էլիզաբեթ Թեյլոր (1967թ.)
 

 
 

 

 

 

Շոն Քոների (1970թ.)

 

 

Բրիջիթ Բարդո (1958թ.)

 

 

 

Էլիզաբեթ Թեյլոր և Ռիչարդ Բերթոն (1967թ.)