Շոտլանդացին փայտածուխով գերիրական դիմանկարներ է ստեղծում (լուսանկարներ)
Շոտլանդացի ինքնուս նկարիչը զարմանալիորեն իրական դիմանկարներ է ստեղծում՝ օգտագործելով փայտածուխ, հղկաթուղթ և սրածայր դանակ, որոնց միջոցով պատկերել է իր ընկերների դիմանկարները, գրում է Oddity Central-ը:
50-ամյա շոտլանդացին նկարել սովորել է երիտասարդ տարիներին հիվանդանոցում բուժվելիս: Հիվանդանոցային պատերի ներսում անհամար թվացող ժամերը նա անցկացնում էր հիվանդասենյակների պատերը նկարազարդելով:
Այնուհետև հնարամիտ նկարիչը մատիտն ու թանաքը փոխարինել է ածուխով, որի գույնը, ըստ նրա, թղթի վրա ավելի լավ է արտահայտում սև-սպիտակի հակադրությունն ու հիանալիորեն արտահայտում անսահմանության պատկերը:










