Ամերիկուհին զգայուն մաշկը վերածել է կտավի (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի բնակչուհի Արիանա Փեյջ Ռասելը տառապում է հազվագյուտ հիվանդությամբ, ինչի հետևանքով նրա մաշկը վերածվել է կտավի, որի վրա հնարավոր է նկարել։

Ինչպես նշում է Daily Mail-ը, 34-ամյա ամերիկուհին պատմել է, որ հիվանդության պատճառով իր մաշկը գերզգայուն է դարձել, և դրան թեթևակի հպվելու կամ քորելու դեպքում կամիր հետք է մնում։ Ուստի նա որոշել է օգտագործել իր հիվանդությունը՝ մաշկը զարդարելու ու մարդկանց զարմացնելու համար։

Նկարելու համար Արիանան օգտագործում է միայն գործելու համար նախատեսված բութ ծայրով շուղ։ Արդյունքում նա կարողանում է մանրակրկիտ և ուշագրավ պատկերներ ստանալ որովայնի, ազդրերի, սրունքների, ձեռքերի, դեմքի վրա։

Ստեղծագործական գործընթացն ամենևին էլ ցավոտ չէ, իսկ յուրահատուկ աշխատանքները տևում են ընդամենը 30 րոպե, որից հետո դրանք անհետանում են։













