Հոլիվուդի Փառքի ծառուղում հայտնվել է Վին Դիզելի աստղը (լուսանկարներ)
Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվել է դերասան, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր Վին Դիզելի աստղը։ Արարողությանը ներկա են գտնվել դերասանի սիրելին՝ դերասանուհի Պալոմա Խիմենեսը, Միշել Ռոդրիգեսը և շատ այլ դերասաններ, նրա ընկերները, գրում է filmpro.ru-ն։
Նա իր կարիերան սկսել է թատրոնից, իսկ առաջին էպիզոդիկ դերը խաղացել է 1990-ին։ Փառքի դերասանը հասել է 2000-ին՝ Ռիդիկ ֆանտաստիկ կերպարը մարմնավորելուց հետո։














