Պուտինին կրծկալով պատկերած նկարիչն ապաստան է խնդրել Ֆրանսիայից

17:13 • 29.08.13

Ռուսաստանցի արվեստագետ Կոնստանտին Ալտունինը մեկնել է Ֆրանսիա ու ապաստան խնդրել այդ երկրից, հայտնում է France-Presse-ը:

 

45-ամյա Ալտունինն այդ քալին է դիմել, երբ ոստիկանությունն առգրավել է իր կտավներից մեկը, որում Ռուսաստանի նախագահն ու վարչապետը պատկերված են կանացի ներքնազգեստով:

 

Նկարիչն ասել է, որ հենց թանգարանից իր աշխատանքը տարած ոստիկանները դա բնութագրել են որպես ծայրահեղական, և նա վախենում է քրեական պատասխանատվության ենթարկվել:

 

Ինքը հեղինակը պատմել է, որ աշխատանքը ստեղծել է 2011-ին, երբ Պուտինը վերադարձել է Կրեմլ, իսկ բնորոշել է այն որպես «անմեղ հեգնանք»:

 

Այժմ նա Ֆրանսիայում հավաքում է ապաստան ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը: