New. Փոլ Մաքարթնին ներկայացրել է նոր ալբոմի առաջին սինգլը (ձայնագրություն)

17:06 • 29.08.13

Բրիտանացի երաժիշտ Փոլ Մաքարթնին ներկայացրել է իր նոր ալբոմի առաջին սինգլը, հայտնում է gazeta.ru-ն:


Թե ալբոմը, թե երգը կոչվում են New: Մաքարթնին ասել է, որ երաժշտական նյութը լրիվ նոր է:

 

Ալբոմի ստեղծմանը մասնակցել են մի քանի պրոդյուսերներ: Ընդհանուր առմամբ ալբոմում տեղ է գտել 14 երգ:
Պաշտոնական թողարկումը նախատեսված է հոկտեմբերի 14-ին:

 

Մաքարթնիի վերջին ալբոմը՝ Kisses On The Bottom, թողարկվել էր 2012-ին և հիմնականում պարունակում էր 30-ականների էստրադային երգերի նրա տարբերակները: