Հնէաբանները Ամազոնի ավազանում 10.000 տարվա վաղեմության մարդկային բնակավայրեր են հայտնաբերել

08:27 • 29.08.13

Հարավային Ամերիկայում հնէաբաները հայտնաբերել են 10.000 տարվա վաղեմություն ունեցող մարդկային բնակավայրեր, որոնց մեծամասնությունը գտնվում է ափամերձ շրջանում: Մինչ այս կային փաստեր, որ Ամազոնի ավազանում մարդիկ են ապրել միայն մոտ 2500 տարի առաջ: Գիտնականները դա բացատրում էին հավաքչության և որսի համար անբարենպաստ պայմաններով, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով PLoS ONE ամսագրին:


Իսյ հնէաբանների այս վերջին հետազոտությունների արդյունքում պարզվել էր, որ մարդիկ ավազանի Լյաոս-Մոհոս տարածքում ապրել են ավելի վաղ շրջանում: 


Բերնի համալսարանի գիտնական Ումբերտո Լոմբարտոյի գլխավորությամբ գիտնականների խումբը հետազոտել է 3 «խոհանոցային կույտ», որոնք հայտնաբերվել են Բոլիվիայում գտնվող Լյանոս-Մոհոսում: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ դրանք ունեն անտրոպոգեն ծագում, ինչից գիտնականները եզրակացրել են, որ մարդիկ արևմտյան Ամազոնում ապրել են մոտ 10.000 տարի առաջ:
 

Հնէաբանները Ամազոնի ավազանում 10.000 տարվա վաղեմության մարդկային բնակավայրեր են հայտնաբերել