Սիլվեստր Ստալոնեի կտավները կցուցադրվեն Սանկտ Պետերբուրգի թանգարանում

21:04 • 29.08.13

Հայտնի ամերիկացի դերասան Սիլվեստր Ստալոնեի աշխատանքների ցուցահանդեսը կբացվի հոկտեմբերին Սանկտ Պետերբուրգի Միխայլովյան ամրոցում, հայտնում է Газета.Ru-ն՝ Интерфакс-ին հղումով:


Դերասանի հեղինակած նկարների ցուցահանդեսը բաց կլինի մեկ ամիս:


Ստալոնեն սկսել է նկարել Շվեյցարիայում ուսանելու ժամանակ: Նրա աշխատանքները ստեղծված են էքսպրեսիոնիզմի և իմպրեսիոնիզմի ոգով: