Ուշագրավ կադրեր Տանգոյի համաշխարհային առաջնությունից, որտեղ իրենց դեբյուտն են ունեցել միասեռականները
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում անկացված Տանգոյի համաշխարհային առաջնությունն ավարտվել է, և հաղթողների անուններն էլ հայտնի են դարձել՝ Ջեսիկա Արֆենինի և Մաքսիմիլիանո Կրիստիանի, գրում է Daily Mail-ը՝ նկատելով, որ ինչպես և նախորդ տարիներին գլխավոր շոուն ապահովել է արգենտինացի զույգը։

Երկու շաբաթ տևող մրցույթին մասնակցել է 500 զույգ՝ աշխարհի 37 երկրից։ Հաղթողներից յուրաքանչյուրը ստացել է 7 հազար դոլար և տոմս դեպի Փարիզ։

Սակայն պարբերականն ընդգծում է, որ այս տարվա տանգոյի առաջնությունն աննախադեպ է այն առումով, որ մրցույթի պատմության մեջ առաջին անգամ միասեռականներին թույլատրվել է մասնակցել։

Ի դեպ, տանգոն, որը «ծնվել է» արգենտինական հասարակաց տներում, ի սկզբանե կատարվել է բացառապես տղամարդկանց կողմից, քանի որ կանանց այդ պարը պարելն արգելված է եղել։


























