Վենետիկի կինոփառատոնի բացումը՝ լուսանկարներով
Լիդո կղզում նախօրեին բացվել է Վենետիկի 70-րդ կինոփառատոնը։ Հոբելյանի կապակցությամբ ցուցադրվել է մի ֆիլմ, որն իր մեջ ներառում է ամբողջ աշխարհից 70 ռեժիսորների կարճամետրաժ ֆիլմեր՝ սկսած Բեռնարդո Բերտոլուչիից, որն այս տարի գլխավորում է հիմնական մրցույթը, ավարտած Կիմ Կի Դուկով, գրում է buro247.ru-ն։
Բացման ֆիլմն է դարձել Ալֆոնսո Կուարոնի «Ձգողականություն» ֆիլմը՝ Ջորջ Քլունիի և Սանդրա Բալոքի մասնակցությամբ, որոնք, ի դեպ, առաջինն էին ժամանել։
Կինոփառատոնը կտևի մինչև սեպտեմբերի 7-ը։ Հիմնական մրցույթի շրջանակում կցուցադրվի 20 ֆիլմ։
Վենետիկյան կինոփառատոնում այս տարի սպասվում է նաև դասական բաժին. կինեմատոգրաֆի դպրոցների ուսանողներից բաղկացած ժյուրին կընտրի համաշխարհային կինեմատոգրաֆի լավագույն գլուխգործոցը։




Քսենիա Ռապոպորտ

Սանդրա Բալոք

Կյարա Ֆերանյի

Մարինա Աբրամովիչ

Վիրժինի Լեդուայեն

Կլոթիլդա Կուրո

Ֆրանչեսկո Կարոզինի և Ֆրանկա Սոցանի

Ադրիանա Ալեսի և Ռենցո Ռոսո

Եվա Ռիկոբոնո

Վիրժինի Լեդուայեն
Источник:http://buro247.ru/events/photo-reports/venetciya-2013-otkrytie-kinofestivalya.html










