Վենետիկի կինոփառատոնի 5 ամենասպասված ֆիլմերը

12:25 • 29.08.13

Վենետիկի 70-րդ կինոփառատոնն օգոստոսի 28-ին բացվել է Ալֆոնսո Կուարոնի «Ձգողականություն» ֆիլմով՝ Ջորջ Քլունիի և Սանդրա Բալոքի գլխավոր դերակատարմամբ։

 

2013թ. մրցութային ծրագրում ընդգրկված են Թերի Գիլիամի և Սթիվեն Ֆրիրզի, Կիմ Կի Դուկի և Ջեյմս Ֆրանկոյի, Ջոնաթան Գլեյզերի և Ցայ Մին Լյանի նոր ֆիլմերը։

 

Forbes.ru-ն ներկայացնում է կինոփառատոնի ամենասպասված ֆիլմերը.

 

1. «Ձգողականություն», Ալֆոնսո Կուարոն


Ֆիլմը 3D ձևաչափով է. ըստ սյուժեի՝ երկու տիեզերագնացներ բաց տիեզերքում են հայտնվում վթարի հետևանքով։ Հետաքրքրական է, որ ի սկզբանե սցենարը գրվել է 2 տղամարդ դերասանների համար, սակայն հետագայում Կուարոնը ստիպել է փոխել այն՝ գլխավոր դերերից մեկը տալով կնոջ։ Ռեժիսորի և պրոդյուսերների երկրորդ ճակատագրական որոշումը դարձել է Ռոբերտ Դաունի կրտսերին Ջորջ Քլունիով փոխարինելը։

«Гравитация», Альфонсо Куарон

2. «Եղիր իմ կաշվի մեջ», Ջոնաթան Գլեյզեր

 

Հոլիվուդյան դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնի հերոսուհին ֆիլմում հայտնվում է մեկ այլ աշխարհից։ Նա երթևեկում է ճանապարհներով՝ ճանապարհից վերցնելով միայնակ մարդկանց։ Յոհանսոնը նրանց կաթվածահար է անում. դա նրա առաքելությունն է, որի համար նա Երկիր է եկել այլ մոլորակից։

«Побудь в моей шкуре», Джонатан Глейзер

3. «Զրոյի տեսությունը», Թերի Գիլիամ

 

Ֆիլմի գաղափարը, որում հերոսը պետք է փնտրի կյանքի իմաստը համակարգչային տեխնոլոգիաների օգնությամբ, Թերի Գիլիամի մոտ ծնվել է երեք տարի առաջ։ Շուտով գրվում է սցենարը և նույնիսկ ընտրվում գլխավոր դերակատարը՝ Բիլի Բոբ Թորնթոն։ Սակայն նկարահանումները չեն կայանում, իսկ հորիզոնում հայտնվում է նոր աստղ՝ Քրիստոֆեր Վալցը։ Փորձի արդյունքներից կախված պարզ կդառնա, թե գոյություն ունի՞ արդյոք հոգի և արդյոք կյանքն ունի՞ իմաստ։

«Теорема зеро», Терри Гиллиам

4. «Մեբիուս», Կիմ Կի Դուկ

 

Նախորդ տարվա անսպասելի հաղթող կորեացի Կիմ Կի Դուկը նկարահանել է հերթական՝ 19-րդ դրաման։ «Մեբիուս» ֆիլմը հրաժարվել են ցուցադրել ռեժիսորի հայրենիքում։ Երկար և դժվար բանակցություններից հետո ռեժիսորը հանել է այն տեսարանը, որտեղ հերոսը կտրում է իր սեռական օրգանները։ Վենետիկում, սակայն, խոստանում են ֆիլմը ցուցադրել ամբողջական տարբերակով։

«Мебиус», Ким Ки Дук

5. «Ֆիլոմենա», Սթիվեն Ֆրիրզ

 

Ծեր Ֆիլոմենան արդեն կորցրել է որդուն գտնելու հույսը, որին ստիպված է եղել որդեգրման հանձնել 50 տարի առաջ։ Խիստ իռլանդական բողոքական հասարակությունը չի ներում աղջկա մեղքը, երեխային վերցնում են, իսկ նրան ուղարկում մենաստան։ Սակայն նա երազում է երբևէ գտնել որդուն։

Որդուն փնտրող մոր դերը կատարում է բրիտանացի հայտնի դերասանուհի Ջուդի Դենը։ Հերոսուհին նույնիսկ չի էլ կասկածում, որ որդին, որը հայտնի քաղաքական գործիչ է դարձել, նույնպես փնտրել է նրան ամբողջ կյանքում։

«Филомена», Стивен Фрирз