Վերջին 30 տարում առաջին անգամ ներկայացվել է Վիտրուվյան մարդու բնօրինակը. Վենետիկում բացվել է Դա Վինչիի ցուցահանդեսը
«Լեոնարդո դա Վինչի. ունիվերսալ մարդը». Այս խորագրով ցուցահանդեսն է բացվել Վենետիկում, որին ներկայացվել են անվանի գիտնականի ու արվեստագետի 50-ից ավելի աշխատանքներ, հայտնում է BBC-ն:
Դրանց թվում՝ վերջին 30 տարվա մեջ առաջին անգամ ցուցադրվել է «Վիտրուվյան մարդու» բնօրինակը:
Ներկայացված են նաև Դա Վինչիի ամենահայտնի աշխատանքների էսքիզները:
Ցուցահանդեսի կազմակերպիչները ասել են, որ ցանկացել են ցույց տալ, թե ինչ է կատարվել նկարչի գլխում:
Ցուցահանդեսը կգործի մինչև դեկտեմբերի 1-ը:










