Apple-ը պատրաստվում է անցկացնել «պատմության մեջ լավագույն» iTunes Festival-ը
Ամերիկյան Apple ընկերությունը պատրաստվում է անցկացնել iTunes Music Festival ամենամյա երաժշտական փառատոնը, որը կազմակերպվում է 2007թ. սկսած՝ Լոնդոնում։ Ինչպես նշում է Вести-ն, տոմսերը բացառապես անվճար են ու խաղարկվում են iTunes Festival-ի էջում ու մեդիագործընկերների միջոցով։
Այս տարի փառատոնի շրջանակներում հանդես կգան Լեդի Գագան, Քեթի Փերին, Ջասթին Թիմբերլեյքը, Էլթոն Ջոնն ու համաշխարհային ճանաչում ունեցող այլ աստղեր։
Apple-ը խոստացել է, որ այս տարվա iTunes Festival-ը պատմության մեջ կլինի լավագույնը՝ շնորհիվ մասնակցող գերաստղերի անհավանական կազմի։ Բոլոր կատարումները ներբեռնման ու գնման համար հասանելի կլինեն iTunes առցանց խանութում։










