Չեչնիայի սիրտը. Չեչնիայի նախագահը նեղացել է և իր հոր անունով մզկիթը հանել Ռուսաստանի խորհրդանիշների մրցույթից
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ իր հոր՝Ահմաթ Կադիրովի անվան մզկիթը Գրոզնում (հայտնի է Չեչնիայի սիրտը անունով) հանում է Ռուսաստանի գլխավոր խորհրդանիշների մրցույթից, հայտնում է Interfax-ը:
Ըստ աղբյուրի պատճառն այն է, որ Կադիրովը նեղացած է. նրա կարծիքով մրցույթի արդյունքները սարքված են: Կադիրովն ասել է, որ «դրա համար կան բոլոր հիմքերը»:
Ըստ այդմ էլ՝ Կադիրովը «Ռոսիա - 10» մրցույթի 3-րդ փուլից հանել է մզկիթը ու նաև պահանջել վերադարձնել քվեարկության համար ծախսված գումարները. քվեարկությունն անց է կացվում նաև բջջային օպերատորների միջոցով՝ հաղորդագրություններ ուղարկելով:
2006-2008թթ կառուցված մզկիթը 2-րդ տեղում էր մրցույթին: Առաջինը Կոլոմնայի կրեմլն է:
Այս պատմությունն ավարտվել է նրանով, որ Գրոզնիում մարդիկ ձվահարել են բջջային օպերատորների գրասենյակները:










