American Film Festival կինոփառատոնի բացումը Դովիլում (լուսանկարներ)
Այն ժամանակ, երբ Իտալիայում ընթանում է Վենետիկի 70-րդ հոբելյանական կինոփառատոնը, ֆրանսիական Դովիլ քաղաքը նույնպես ընդունել է համաշխարհային հայտնի դեմքերի, գրում է buro247.ru-ը։ Առիթը 39-րդ American Film Festival ամենամյա կինոփառատոնի բացումն է։
Փառատոնի բացման ֆիլմն է դարձել Սթիվեն Սոդերբերգի «Մոմակալների ետևում» ֆիլմը։ Մայքլ Դուգլասը, որը ֆիլմում կատարել է գլխավոր դերը, ռեժիսորի հետ առաջիններից է հայտնվել Դովիլի Միջազգային կենտրոնի առաջ կարմիր գորգի վրա։ Ի դեպ, հենց այս կինոփառատոնում է նա 1998-ին ծանոթացել իր կնոջ՝ Քեթրին Զետա Ջոնսի հետ։
Բացմանը ներկա է գտնվել նաև դերասանուհի Քեյթ Բլանշետը, որը փառատոնի շրջանակներում ներկայացրել է ռեժիսոր Վուդի Ալենի «Կապույտ հասմիկ» ֆիլմը։
39-րդ American Film Festival կինոփառատոնի ժյուրիի կազմում, որի նախագահն այս տարի ֆրանսիացի դերասան և ռեժիսոր Վենսան Լինդոնն է, ընդգրկվել են Լու Դայոնը և Ֆամկե Յանսենը։
Ամերիկյան կինոփառատոնը կտևի մինչը սեպտեմբերի 8-ը։

Քեյթ Բլանշետ

Մայքլ Դուգլաս և Սթիվեն Սոդելբերգ


Լու Դայոն

Գաբրիելա Ռայթ

Ֆամկե Յանսեն և Վենսան Լինդոն

Ժյուրիի անդամները










