Արվեստի փառատոնի 68000 մասնակիցները Նևադայի անապատում ժամանակավոր քաղաք են կառուցել (լուսանկարներ)

00:42 • 31.08.13

ԱՄՆ-ի Նևադա նահանգում մեկնարկել է մշակույթի, արվեստների և երաժշտական ամենամյա փառատոնը, որը կոչվում է «Այրվող մարդ» (Burning Man), հայտնում է Business Insider-ը:


Փառատոնին նախապատրաստվելով՝ ամերիկացիները «փորձարարական քաղաք» են կառուցում Նևադայի Սև ժայռ անապատում: Յուրօրինակ տոնակատարությունը տևում է մեկ շաբաթ՝ օգոստոսի վերջին երկուշաբթի օրվանից մինչև սեպտեմբերի առաջին երկուշաբթին, որը համընկնում է Աշխատավորների օրվա տոնի հետ ԱՄՆ-ում:


Այս տարի նախատեսվում է, որ փառատոնին կմասնակցի 68000 մարդ, ովքեր ամեն տարի նորից են կառուցում Black Rock City քաղաքը: Փառատոնի մասնակիցները տարածքում երթևեկում են հեծանիվներով և հիմնականում կտրված են արտաքին աշխարհից: Burning Man-ը փառատոնի ավարտին այրվում է: