Կեղծ Հոնկոնգ. լուսանկարվել ցանկացողներին մառախլապատ եղանակի պատճառով այլ տարբերակ է առաջարկվում (լուսանկարներ)

08:38 • 31.08.13

Չինաստանի Հոնկոնգ քաղաքը հայտնի էր իր զբոսաշրջային վայրերով և աշխարհում ամենագեղեցիկը համարվող հորիզոնի տեսարանով, ինչն անպայմանորեն հայտնվում է զբոսաշրջային լուսանկարներում: Սակայն վերջին ժամանակներում մառախուղի հաստ շերտը, որը պատել է տարածաշրջանի մի շարք քաղաքներ, զբոսաշրջիկների համար անհնարին է դարձրել գեղեցիկ լուսանկարներ ստանալը, գրում է Oddity Central-ը:

 

Չկարողանալով լուծել օդի աղտոտվածության խնդիրը՝ զբոսաշրջության ոլորտի ղեկավարներն այլ լուծում են գտել. նրանք որոշել են պարզ երկինքը և հորիզոնը պատկերող պաստառներ տեղադրել փողոցներում, որոնց հարևանությամբ քաղաքի այցելուները կարող են լուսանկարվել: