Ինքադիմանկարի և լուսանկարչության արվեստը՝ Instagram-ից 150 տարի առաջ (լուսանկարներ)

21:30 • 31.08.13

Բրիտանացի Ջուլիա Մարգարեթ Քեմերոնը, ով լուսանկարահանում էր ժամանակի հայտնի անձանց, լուսանկարչության պատմության մեջ նշանավորվում է իր օրիգինալ տեխնիկայով, գրում է Daily Mail-ը:


Չնայած, որ նա լուսանկարչական արվեստով ուշ է սկսել զբաղվել (48 տարեկանում), երբ նա լուսանկարչական ապարատ է ստացել որպես նվեր, նրա գործերը լավագույնս ներկայացնում են Վիկտորյան դարաշրջանի ոգին: Նա ստեղծագործել է շուրջ 11 տարի (1864–1875):


Նրա ոճը, որն այնքան էլ չէր գնահատվում իր ժամանակներում, ավելի մեծ ազդեցություն է ունեցել ժամանակակից լուսանկարիչների գործերի վրա, հատկապես ավելի խոշոր չափերով կտրված դիմանկարները:


Այժմ Ջուլիա Մարգարեթ Քեմերոնի լուսանկարները առաջին անգամ ցուցադրվել են Նյու Յորքի Քաղաքային թանգարանում: