Հրապարակվել են Red Bull-ի ամենամյա լուսանկարչական մրցույթի հաղթող լուսանկարները

23:21 • 31.08.13

Հրապարակվել են Red Bull-ի ամենամյա լուսանկարչական մրցույթի (Red Bull Illume Image Quest) հաղթող լուսանկարները, տեղեկացնում է The Atlantic-ը:


Երրորդ
անգամ անցկացվող մրցույթի ընդհանուր հաղթող, 10 անվանակարգերում շահած և եզրափակիչ փուլի 50 մասնակից նկարները հայտնի են դարձել Հոնկոնգում տեղի ունեցած արարողության ժամանակ:


Մրցույթին
մասնակցել են 6417 լուսանկարիչների 28.000 լուսանկարներ 124 երկրներից, որոնք պատկերում են տարբեր արկածային սպորտաձևեր: Հայտերն ընդունվել էին 10 անվանակարգերում։