Դիսնեյյան հանրահայտ «Ալլադին» մուլտֆիլմը կբեմադրվի Բրոդվեյում

15:56 • 01.09.13

Ամերիկյան հանրահայտ «Դիսնեյ» ընկերության ամենահայտնի մուլտֆիլմերից մեկը՝ «Ալլադինը», որպես մյուզիքլ գալիք տարի կբեմադրվի Բրոդվեյում, գրում է Al Arabiya-ն ՝ հղում կատարելով The Los Angeles Times-ին։

Դերակատարների քասթինգն արդեն սկսվել է, իսկ «Ալլադինի» առաջին բեմադրությունը կլինի 2014թ. փետրվարի 26-ին։

Հարկ է նշել, որ «Ալլադինը» առաջին դիսնեյյան մուլտֆիլմը չէ, որը բեմադրվել է հանրահայտ Բրոդվեյում. նման պատվի են արժանացել նաև «Գեղեցկուհին և հրեշը», «Առյուծ արքան», «Տարզանը» ու «Ջրահարսը»։