Շուշիում բեմադրվել է «Արծվաբերդ» օպերան
Շուշիի Ռեալական ուսումնարանում սեպտեմբերի 1-ին բեմադրվել է Անդրեյ Բաբաևի «Արծվաբերդ» օպերան, որին ներկա է գտնվել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ նախագահը կարևորել է նման միջոցառումների կազմակերպումը Շուշիում՝ այն համարելով օգտակար թե Արցախում դասական երաժշտության զարգացման, թե պատմամշակութային կոթողների պահպանման տեսանկյունից:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Արցախի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ Սփյուռքից և հյուրեր արտերկրից:
-Info.jpg)
-Info.jpg)











