Վենետիկում գոնդոլավարներին կարգելեն ցերեկը երգել և ոչ միայն
Վենետիկում գոնդոլավարներին կարգելեն սերենադներ երգել ցերեկը` ջրային տրանսպորտի համար սահմանված նոր կանոնների շրջանակներում, հայտնում է italia-ru.com-ը:
Այդ ծրագրում գոնդոլաներին վերաբերող 26 կետ կա: Դրանցից մեկի համաձայն` նրանք իրավունք չունեն երգել ժամը 9.00 -20.00-ը: Նախատեսվում է ընդհանուր առմամբ կանոնակարգել երթևեկությունը, մասնավորապես Մեծ ջրանցքում:
Այս ծրագրի մշակման պատճառ էր դարձել գերմանացի զբոսաշրջիկի մահը մի քանի օր առաջ, երբ բախվել էին գոնդոլան ու մոտորանավակը:










