«Եվրատեսիլ 2014»-ը կկայանա Կոպենհագենում
Դանիան հայտարարել է «Եվրատեսիլ 2014»-ի անցկացման վայրը։ Երգի միջազգային մրցույթը Կոպենհագենում և Հերնինգում անցկացնելու հնարավորություններն ու հեռանկարներն ուսումնասիրելուց հետո նախապատվությունը տրվել է Կոպենհագենին, հայտնում է Обозреватель-ը՝ վկայակոչելով մրցույթի պաշտոնական կայքը։
Որոշումը դժվար է կայացվել, քանի որ մրցույթի անցկացման վայրը կազմակերպիչները խոստացել էին հայտնել ամռանը։
Կոպենհագենի մշակույթի նախարար Պիա Ալերսլևը վստահ է, որ քաղաքը կատարյալ կերպով համապատասխանում է մրցույթի անցկացմանը։ Դանիայի մայրաքաղաքը նախկինում արդեն 2 անգամ ընդունել է «Եվրատեսիլի» հյուրերին և մասնակիցներին։










