«Օսկարի» ճապոնացի մրցանակակիր Հայաո Միյաձակին ավարտում է կարիերան

10:13 • 02.09.13

Ճապոնացի ճանաչված ռեժիսոր, օսկարակիր Հայաո Միյաձակին Վենետիկի կինոփառատոնի ժամանակ հայտնել է իր կարիերան ավարտելու մասին։

 

Ինչպես նշում է Газета-ն՝ հղում անելով Reuters-ին, այս մասին պաշտոնապես կհայտարարվի մի քանի օրից՝ Տոկիոյում։

 

Միյաձակին 2002թ. արժանացել է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի «Ուրվականներից քշվածները» ֆիլմի համար, որը ճանաչվել է տարվա լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ։