Անջելինա Ջոլին կրծքի վիրահատությունից հետո առաջին անգամ վերադարձել է նկարահանման հրապարակ (լուսանկարներ)
Հոլիվուդի ամենասիրված ու գեղեցիկ դերասանուհիներից մեկը՝ Անջելինա Ջոլին, կրծքի վիրահատությունից ի վեր նկարահանման հրապարակում չէր հայտնվել։

Սակայն կիրակի օրը պապարացիները նրան ֆիքսել են Լոս Անջելեսում՝ «Անկոտրումը» (Unbroken) ֆիլմի նկարահանման աշխատանքներին մասնակցելիս։ Ինչպես նշում է Daily Mail-ը, 38-ամյա գեղեցկուհին այս ֆիլմի ռեժիսորն է, իսկ սցենարը գրել են Քոեն եղբայրները։

«Անկոտրումը» պատմում է Օլիմպիական մարզիկ Լուի Զամպերինիի մասին, ով Երկրորդ աշխարհամարտի ժամանակ բանտարկվել է Ճապոնիայում։











