Մահացել է ամերիկացի ֆանտաստ գրող Ֆրեդերիկ Փոլը

15:00 • 03.09.13

94 տարեկանում մահացել է ամերիկացի ֆանտաստ գրող Ֆրեդերիկ Փոլը, գրում է ria.ru-ն: Այս մասին Twitter-ում հայտնել է գրողի թոռը՝ հայտնի մանկագիր Էմիլի Փոլ-Ուիրին:

 

Ֆրեդերիկ Փոլը ծնվել է Նյու Յորքում, 1919 թվականին: Նա սկսել է հրատարակել և խմբագրել երկու գիտաֆանտաստիկ ամսագրեր՝ Astonishing Stories և Super Science Stories, որտեղ տարբեր կեղծանուններով հրապարակել է իր ստեղծագործությունները:

 

1970-ականներին ակտիվ հրատարակչական գործունեությունը դադարեցնելուց հետո Փոլը հանդես է եկել որպես տաղանդավոր գրող: Նրա «Մարդ պլյուս» վեպը 1976 թվականին արժանացել է «Նեբյուլա» մրցանակին, այնուհետ տարբեր մրցանակների է արժանացել նրա հաջորդ «Դարպասներ» վեպը: