Մեծ Բրիտանիայում 45 դոլարով գնված նկարը պարզվել է՝ պատկանում է Կոնստեբլի վրձնին
Հաճախ են պատահում դեպքեր, երբ մարդիկ չնչին գումարով ինչ-որ իր են գնում, սակայն հետագայում անսպասելիորեն պարզվում է, որ դա պատմական կամ մշակութային մեծ արժեք ունեցող իր է, որի գինը կարող է հասնել միլիոնների։
Ինչպես նշում է Daily Mail-ը, նմանատիպ մի դեպք է տեղի ունեցել բրիտանացի Ռոբ Դարվելի հետ, ում հայրը ժամանակին ընդամենը 45 դոլարով ձեռք է բերել մի բնապատկեր։ Նա օրեր առաջ պարզել է, որ այդ կտավը պատկանում է 18-րդ դարի անգլիացի նկարիչ Ջոն Կոնստեբլի վրձնին։ Փորձագետները կտավի գինը գնահատել են 400 հազար դոլար։
Երբ հայրը որդուն է փոխանցել կտավը, վերջինս նկատել է ոսկեգույն շրջանակի վրա նկարչի ստորագրությունը, ինչն էլ նրա մեջ կասկած է առաջացրել։ Փորձագետներն ասել են, որ կտավն իրենից ներկայացնում է արժեքավոր նմուշ և, անկասկած, մեծ իրարանցում կառաջացնի արվեստատերների շրջանում։










