Էլթոն Ջոնը դարձել է Brits Icon Award-ի առաջին մրցանակակիրը
Էլթոն Ջոնը դարձել է Britsh Icon Award-ի առաջին մրցանակակիրը: British Recorded Music Industry ձայնագրման ընկերության հիմնած նոր մրցանակը երգիչը ստացել է երկուշաբթի օրը՝ Անգլիայի մշակույթի զարգացման գործում իր նշանակալից ավանդի համար, հաղորդում է Associated Press-ը:
Մրցանակն Էլթոն Ջոնին է շնորհել մեկ այլ հայտնի անգլիացի երաժիշտ Ռոդ Սթյուարտը: Մրցանակակրի հետ նրանք զուգերգով կատարել են համաշխարհային հիթերից մեկը՝ «Sad Songs»:
Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանն Էլթոն Ջոնին տեսաուղերձներով շնորհավորել են Ռինգո Սթարը, Յոկո Օնոն և Էննի Լենոքսը, ինչպես նաև երիտասարդ աստղեր Էդ Շիրանը և Էմիլի Սենդը:










