Ժամանակակից գրախանութ 15-րդ դարի եկեղեցու ներսում (լուսանկարներ)

10:52 • 04.09.13

Հոլանդացի ճարտարապետները համարձակ նախագիծ են իրականացրել. նրանք հսկայական Waanders In de Broeren գրախանութ են կառուցել Զվոլե քաղաքի (Նիդեռլանդներ) հնագույն եկեղեցիներից մեկում, գրում է buro247.ru-ն։

 

Հեղինակներն արել են ամեն ինչ 15-րդ դարի Broerenkerk տաճարին նվազագույնը դիպչելու համար։ Գրախանութի երեք հարկերը չեն դիպչում սյուներին, չեն ամրացվում շենքին և, ինչպես վստահեցնում են ճարտարապետները, կարող են հեռացվել ցանկացած պահի։

 

Գունային երանգները նույնպես համապատասխանում են պատմական միջավայրին. ճարտարապետներն օգտագործել են միայն փայտի 3 երանգ և սպիտակ ծեփամածիկ։

 

Խանութը բացվել է ամռանը և արդեն ընդունում է այցելուների, որոնք գրքեր ընտրելով՝ ուսումնասիրում են գոթական տաճարի բարձր կամարները։

Современный книжный магазин внутри церкви XV века (фото 1)

Современный книжный магазин внутри церкви XV века (фото 2)

Современный книжный магазин внутри церкви XV века (фото 3)

Современный книжный магазин внутри церкви XV века (фото 4)

Современный книжный магазин внутри церкви XV века (фото 5)

Современный книжный магазин внутри церкви XV века (фото 6)