Հայտարարվել է Հագուստի ինստիտուտի հաջորդ ցուցահանդեսի թեման (լուսանկարներ)

17:22 • 04.09.13

«Չարլզ Ջեյմս. նորաձևության սահմաններից այն կողմ»՝ այսպիսին է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի Հագուստի ինստիտուտի ամենամյա ցուցահանդեսի թեման, որը կանցկացվի 2014թ. մայիսի 8-ից օգոստոսի 10-ը, գրում է buro247.ru-ն։

 

Չարլզ Ջեյմսն ամերիկացի առաջին և ամենահայտնի մոդելավորողն է, որը սկսել է իր կարիերան 1920-ական թթ. վերջին, կանացի գլխարկների դիզայնով։ 1947-ին նա արդեն ցուցադրել է իր հավաքածուն Փարիզում, իսկ 1950-ական թթ. նրա մոտ են հագնվել Միլիսենթ Ռոջերսը, Դոմինիկ դե Մենիլը և շատ ուրիշներ։ Ցուցադրությունը կընդգրկի Ջեյմսի ողջ կարիերան, հանրությանը կներկայացվի նրա աշխատանքներից մոտ 100 զգեստ։

 

Ցուցադրությունը կանցկացվի Հագուստի նոր ինստիտուտում՝ ինչպես թանգարանի հիմնական սրահներում, այնպես էլ Lizzie and Jonathan Tisch Gallery նոր ցուցասրահում, որը կբացվի հաջորդ տարի։

Объявлена тема следующей выставки Института костюма (фото 1)

Объявлена тема следующей выставки Института костюма (фото 2)

Нэнси Джеймс в платье Charles James, 1954

Платья Charles James

Объявлена тема следующей выставки Института костюма (фото 3)