Բրիտանիան դարձել է եվրոպական պետություն. հայտնի դերասան Վիննի Ջոնսը դժգոհել է միգրացիոն քաղաքականությունից
Հայտնի դերասան Վիննի Ջոնսը The Radio Times-ին տված հարցազրույցում նշել է, որ չի պատրաստվում վերադառնալ Մեծ Բրիտանիա: Ներկայումս դերասանը իր ընտանիքի հետ ապրում է Լոս-Անջելեսում, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:
«Դա արդեն այն երկիրը չէ, որտեղ ես մեծացել եմ: Այժմ դա եվրոպական պետություն է»,-ասել է Վիննի Ջոնսը` հավելելով, որ բավականին հարմարավետ է ապրում ԱՄՆ-ում, դիտում է ֆուտբոլ, գնում է անգլիական գարեջուր և պատրաստում է մանկուց սովորական դարձած կերակրատեսակներ:
Ըստ վերջին հարցումների, Մեծ Բրիտանիայի բնակիչների մեծ մասը դժգոհ է կառավարության միգրացիոն քաղաքականությունից: Հարցվածների 2/3-ը կարծում է, որ բրիտանական ընկերությունները նախապատվություն պետք է տան իրենց երկրի քաղաքացիներին:










