Ճապոնիայում հայտնաբերվել են արխիվային բացառիկ ձայնագրություններ, այդ թվում՝ Ռոստրոպովիչինը

12:27 • 04.09.13

Ճապոնական Tokyo Broadcasting System (TBS) հեռուստաընկերությունն իր արխիվներում հայտնաբերել է դասական երաժշտության հայտնի կատարողների ելույթների ձայնագրություններ։ Նման ձայնագրություններից մեկում էլ Մստիսլավ Ռոստրոպովիչի ելույթն է, որն արվել է Ճապոնիա կատարած նրա առաջին այցի ժամանակ, գրում է ИТАР-ТАСС-ը։

 

Ճապոնական հեռուստաընկերության աշխատակիցները հայտնաբերել են ձայնագրություններն արխիվային նյութերի թվայնացման ժամանակ, որոնցում եղել են նաև թավջութակահար Պաու Կազալսի և ջութակահար Յաշա Հեյվեցի ելույթները։ Հեռուստաընկերությունից հայտնել են, որ նախորդ դարի 50-60-ականներին արված ձայնագրությունների որակը բարձր է։

 

Հայտնաբերված ձայնագրությունները հեռարձակվել են TBS-ով «Երաժշտություն միլիոնների համար» հաղորդման ընթացքում։ Այժմ ընկերությունը նախատեսում է կրկին հեռարձակել այդ դասական կատարումներն իր դուստր ռադիոկայաններից մեկով յուրաքանչյուր օր՝ սկսած սեպտեմբերի 15-ից։