Սերժ Ավետիքյանի «Փարաջանովը» հնարավոր է Ուկրաինան ներկայացնի «Օսկար»-ին

15:28 • 04.09.13

Ուկրաինայի «Օսկարի» հանձնաժողովը 3 ֆիլմ է ընտրել, որոնք այդ երկիրը պետք է ներկայացնեն Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությանը: Դրանց թվում է նաև Սերժ Ավետիքյանի «Փարաջանովը»` հայազգի նշանավոր ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի մասին, հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները:

 

Ֆրանս-ուկրաինա-վրացա-հայկական համատեղ արտադրության «Փարաջանովը» կմրցակցի Կիրա Մուրատովայի «Հավերժ վերադարձ» և Ախթեմ Սեյթաբլաևի «Հայթարմա» աշխատանքների հետ:

 

Մուրատովայի ֆիլմը ճանաչվել է ԱՊՀ-ի և Բալթյան երկրների լավագույն ֆիլմ՝ արժանանալով «Նիկա»-ի:
Իսկ Ելենա Ֆետիսովայի հետ համառեժիսորությամբ նկարահանված «Փարաջանովն» Օդեսայի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակին էր արժանացել:

 

Հանձնաժողովն իր վճիռը կհրապարակի սեպտեմբերի 12-ին, իսկ 86-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը կկայանա հաջորդ տարի մարտին: