Ջեք Նիքոլսոնը հեռանում է կինոյից

10:30 • 05.09.13

Հայտնի է դարձել, որ կինոյի պատմության ընթացքում մեծագույն դերասաններից մեկը՝ Ջեք Նիքոլսոնը, հեռանում է կինոյից։ Օսկարակիր դերասանը հաճախ է հրաժարվում նոր նախագծերից, գրում է ДНИ.ru-ն։

 

Այժմ Նիքոլսոնին ավելի հոգեհարազատ են զբոսանքներն այգում և բասկետբոլի խաղերը դիտելը, այլ ոչ թե աշխատանքը տեսախցիկի առաջ։

 

76-ամյա Նիքոլսոնի հեռանալու պատճառը նրա առողջությունն է։

«Դերասանը սկսել է կորցնել հիշողությունը և պարզապես չի կարող հիշել տեքստերը»,- ասել է դերասանի ընկերը։

 

Նիքոլսոնը դադարել է նկարահանվել կինոյում 3 տարի առաջ։ Իր կարիերայի ընթացքում նա նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմերում։