Սքարլեթ Յոհանսոնն ամուսնանում է (լուսանկարներ)

09:42 • 05.09.13

Օրերս հոլիվուդյան հանրահայտ դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը մասնակցել է Վենետիկի կինոփառատոնին, որտեղ հասցրել է միանգամից մի քանի բան ցույց տալ՝ իր մասնակցությամբ նոր ֆիլմը, շքեղ մարմինն ու փեսացուին՝ Ռոմեն Դորիակին, գրում է Tatler-ը։
 

Կարմիր գորգի վրա դերասանուհին միայնակ է հայտնվել, սակայն արդեն կինոդահլիճում Յոհանսոնին է միացել նաև փեսացուն։

 

 

Վենետիկ գալուց մեկ օր առաջ Յոհանսոնը Դորիակից ստացել է ամուսնության առաջարկ ու ադամանդե մատանի, որը դերասանուհին կրել է կինոփառատոնի ժամանակ։

 

 Յոհանսոնի ընկերներն արդեն հաստատել են, որ զույգը պատրաստվում է ամուսնանալ։
«Սքարլեթն ու Ռոմենը նշանադրված են ու շատ երջանիկ»,-ընկերներից մեկն ասել է People ամսագրին։