Հայտնի է, թե ինչ է ասել Վան Գոգն ականջը կտրելուց հետո
Գիտնական Մարթին Բեյլին հաջողվել է պարզել, թե ինչ է ասել աշխարհահռչակ հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգն իր հայտնի արարքից՝ ականջը կտրելուց հետո, գրում է Лента-ն՝ հղում անելով The Art Newspaper-ին։
Գիտնականը կարողացել է գտնել այս տարօրինակ միջադեպի մասին մամուլում առաջին հիշատակումը, որն արվել է 1888թ. դեկտեմբերի 26-ին ֆրանսիական Le Petit Journal-ում։
Դրանում գրված է հետևյալը. «Երեկ Վինսենթ անունով մի հոլանդացի նկարիչ իր ականջն ածելիով կտրելուց հետո եկել է հասարակաց տան դռների մոտ ու թղթի մեջ փաթաթած ականջը հանձնել դուռը բացողին»։
«Վերցրե՛ք սա, այն կարող է պետք գալ Ձեզ»,-ասել է նկարիչը։










