Բեյոնսեն իր ծննդյան օրը նշել է «ջրում» (լուսանկարներ)
Հանրահայտ փոփ և r'n'b երգչուհի Բեյոնսեն սեպտեմբերի 4-ին իր ծննդյան 32-րդ տարեդարձը նշել է իրեն հատուկ շքեղ ու յուրահատուկ ոճով, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ երգչուհին այդ օրն անցկացրել է ծովում՝ գեղեցիկ զբոսանավում։

Դատելով ստորև ներկայացված լուսանկարներից՝ Բեյոնսեի հետ են եղել նրա ամուսինը՝ ռեփեր Ջեյ Զին, դուստրը՝ Բլու Այվին ու մի քանի ընկեր։

Նորաոճ կարմիր, զոլավոր լողազգեստով երգչուհին ամուսնու հետ զովացել է Իտալիայի ափերի մոտ՝ վայելելով շամպայն։



















