Ալեք Բոլդուինը սեփական հեռուստաշոուն կվարի
Հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինը հոկտեմբերից սեփական շոուն կվարի ամերիկյան MSNBC հեռուստաալիքով, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով ալիքի նախագահ Ֆիլ Գրիֆինին։
«Ուշ երեկոյան Ալեք Բոլդուինի հետ» հաղորդումը եթերում կլինի ուրբաթ օրերին՝ երեկոյան ժամը 22։00-23։00-ը։ Այն նվիրված կլինի հիմնականում քաղաքականության և մշակույթի հարցերին։
2011-ից Բոլդուինը նյույորքյան ռադիոյով վարում էր «Ահա, թե ինչում է բանը» հաղորդումը, որտեղ հարցազրույց էր վերցնում հայտնի քաղաքական գործիչներից, դերասաններից և այլ հայտնի մարդկանցից։
«Ռադիոյում աշխատանքի 2 սեզոններից հետո ես շատ սիրեցի շոու վարելը, որի ընթացքում հնարավորություն եմ ունեցել զրուցել խելացի և տաղանդավոր մարդկանց հետ տարբեր թեմաների շուրջ։ Եվ շնորհակալ եմ MSNBC-ին, որ օգնել է ինձ նման հաղորդում կազմակերպել հեռուստատեսությունում»,- ասել է Բոլդուինը։










