Հեռակառավարվող խաղալիք ուղղաթիռը սպանել է ամերիկացի երիտասարդին

16:08 • 06.09.13

Հեռակառավարվող խաղալիք ուղղաթիռը դարձել է 19-ամյա ամերիկացու մահվան պատճառ, հայտնում է Courier Mail-ը:


Դա տեղի է ունեցել Բրուքլինում, զոհը 19-ամյա Ռոման Պիրոժեկն է, ով տեղում մահացել է:

 

Ականատեսները պատմել են, որ կառավարումը կորցրած ուղղաթիռը երկնքից ընկել է երիտասարդի վրա, դրա մետաղական կոնստրուկցիան մտել է գանգի մեջ:

 

Հեռակառավարումով թռչող սարքերով հետաքրքրվող երիտասարդը ժամանակ էր անցկացնում հոր հետ, երբ տեղի է ունեցել միջադեպը: