Կայացել է «Դիանա» ֆիլմի համաշխարհային պրեմիերան. թագավորական ընտանիքն անտեսել է այն (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել հանգուցյալ իշխանադուստր Դիանայի մասին պատմող սկանդալային ֆիլմի համաշխարհային պրեմիերան, հայտնում է Daily Mail-ը։

Ֆիլմը կարելի է համարել սկանդալային, քանի որ այն ներկայացնում է լեդի Դիի անձնական կյանքի ամենածածուկ հատվածները և, ըստ որոշ կինոքննադատների, հիմնված է ստի ու բամբասանքների վրա։
«Դիանա. սիրո պատմություն» ֆիլմի ռեժիսորն է Օլիվեր Հիրշբիգելը, իսկ արքայադստեր դերը կատարել է 44-ամյա դերասանուհի Նաոմի Ուոթսը, ով լոնդոնյան Odeon կինոդահլիճում ներկայացել է գեղեցիկ ճերմակ զգեստով։

Ֆիլմում ներկայացված են Դիանայի կյանքի վերջին 2 տարիները, որոնց ընթացքում նա սիրավեպեր է ունեցել պակիստանցի սրտաբան Հասնաթ Խանի ու եգիպտոսցի գործարար Դոդի ալ-Ֆայեդի հետ։
Ինչ վերաբերում է թագավորական ընտանիքի արձագանքին, ապա այն բավական սառն է եղել. նրանցից և ոչ մեկը ներկա չի եղել պրեմիերային՝ պարզապես անտեսելով այն։














