Մահացել է Հիտլերի թիկնապահը
Բեռլինում 96 տարեկանում մահացել է Ռոխուս Միշը, ով եղել է Ադոլֆ Հիտլերի թիկնապահը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին և Բեռլինի բունկերում Հիտլերի վերջին ժամերի ականատեսը:
Միշը մահացել է կարճատև հիվանդությունից հետո: Այս մասին The Associated Press-ին նամակով հայտնել է Բուրկհարդ Նախտիգալը, ով 2008-ին օգնել է Միշին գրել իր հուշերը:
Միշը մինչև վերջ հպարտ է մնացել Հիտլերի հետ անցկացրած տարիների համար: Նա ուղեկցել է Հիտլերին գրեթե ամենուր: 2005 թվականին The Associated Press-ին տված հարցազրույցում Միշը Հիտլերին «շատ նորմալ մարդ» է անվանել և հետաքրքիր մանրամասներ է պատմել բռնապետի վերջին օրերի մասին:
«Նա բիրտ չէր: Նա հրեշ չէր: Նա գերմարդ չէր»,- ասել է Միշը:










