Հիտլերի`սվաստիկայով ոսկեզօծ մատանին կվաճառվի աճուրդի ժամանակ (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում հաջորդ շաբաթ աճուրդի կհանվի Ադոլֆ Հիտլերի մատանին, որի նախնական արժեքը գնահատվում է 70000 ֆունտ ստերլինգ, հայտնում է Daily Mail-ը:
Հիտլերի ոսկեզօծ մատանին, որը 75 տարվա պատմություն ունի, պատրաստված է արծաթից: Մատանու վրա խոշոր սվաստիկա է փորագրված, որը շրջապատված է այլ փոքր սվաստիկաներով և սրերով: Մատանու վերի մասում գտնվում է խոշոր սուտակը:
Ֆաշիստական Գերմանիայի ղեկավարի մատանին ամերիկյան զորքերի կողմից հայտնաբերվել է Բավարիայում 1945-ին՝ Հիտլերի լեռնային նահանջի ժամանակ:













